ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները Իսրայելին և Պաղեստինին կոչ են արել դադարեցնել կրակը
ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այդ մասին ասված է արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է Риа Новости-ն․
«ԱՊՀ Արտաքին գործերի նախարարները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել կայուն հրադադարի ռեժիմ և քաղաքացիական բնակչության ելքի համար բացել մարդասիրական միջանցքներ», - ասվում է հայտարարության մեջ։