ՀԱՄԱՍ-ը շարունակում է հրթիռակոծել Իսրայելը․ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ
ՀԱՄԱՍ-ը այսօր՝ հոկտեմբերի 13-ին, շարունակել է Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածները։
Խմբավորումը, մասնավորապես, հայտնել է Իսրայելի հյուսիսում գտնվող Սաֆեդ քաղաքի ուղղությամբ հրթիռի արձակման մասին, գրում է BBC-ն։
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին թվիթերյան(X) իր էջում նշել է, որ որսացել են Գազայից դեպի Հյուսիսային շրջան արձակված հրթիռը։
Օդային տագնապի ազդանշաններ են արձակվել նաև Թել Ավիվում։
ՀԱՄԱՍ-ը նաև հայտարարել է հարավային քաղաքների՝ Աշկելոն, Սդերոտա, Բեերի նոր գնդակոծությունների մասին։
Անցած շաբաթ օրվանից ՀԱՄԱՍ-ի արձակած հրթիռների ընդհանուր թիվը հասնում է հազարավորների։