Էրդողանը Մակրոնի հետ զրույց է ունեցել․ քննարկել են Իսրայել-Պաղեստին հակամարտության լուծումները
Իսրայելի և Պաղեստինի ռազմական հակամարտությունը կարող է ավարտվել հստակ սահմաններով՝ երկու առանձին պետությունների ստեղծմամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է TRT Haber-ը։
Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ականջալուր լինի երկու պետությունների ստեղծման մասին Թուրքիայի առաջարկներին՝ ընդմիշտ վերացնելու համար առկա խնդիրը։