Շինծու «դատավարություն», ցանկացած նորմերի լրիվ անտեսման դրսևորում. ԱԳՆ խոսնակը՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարության մասին
Շինծու «դատավարություն», ցանկացած նորմերի լիակատար անտեսման դրսևորում Բաքվում Հայաստանի քաղաքացի, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակչի նկատմամբ: Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որը մեկնարկել է այսօր Բաքվում:
«Նա ԿԽՄԿ պաշտպանության ներքո տեղափոխվում էր սրտի վիրահատության համար և առևանգվել է ապօրինի անցակետում ԼՂ-ում էթնիկ զտումներից շաբաթներ առաջ»,- հավելել է խոսնակը` հրապարակելով լուսանկարներ: