Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել
Ռուսական Mi-8 ուղղաթիռի վթարի պատճառով 4 հոգի մահացել է, ինչի մասին տեղեկացնում է oxu.az կայքը:
Երեկ երեկոյան Ռուսաստանի Պսկովի շրջանում Mi-8 ուղղաթիռի կտրուկ վթարային վայրէջքի պատճառով անձնակազմից 4 հոգի զոհվել է: Այս մասին տեղեկացրել են Օստրովսկի ռազմաուսումնական օդանավակայանից: 19:21-ին ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը վթարային կտրուկ վայրէջք է կատարել և պայթել:
Կործանման պատճառների մասին առայժմ չեն հաղորդվում, սակայն կատարվում է հետաքննություն: