Ժողովրդին այլ բան է ասում, ՆԱՏՕ-ին այլ բան․ Զելենսկին խայտառակվել է ուկրաինացիների առաջ. Junge Welt
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի բան է ասում ժողովրդին ուղղված իր ուղերձում, բայց Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ բոլորովին այլ բան է ասում։ Այս մասին գրել է Ռայնհարդ Լաուտերբախը իր՝ Junge Welt-ում հրապարակած հոդվածում։
«Երեկոյան տեսաուղերձում Զելենսկին գովաբանել է ուկրաինացիների «քաջությունն ու միասնությունը», ասելով, որ հենց դա է ապագա հաղթանակի բանալին: Մի քանի ժամ առաջ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպման ժամանակ նույն Զելենսկին ձեռնպահ է մնացել նման խոսքերից։ Նա hայտարարել, որ Ուկրաինան կարող է փրկվել միայն արևմտյան զենքի արագացված մատակարարումներով»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածում նշվում է, որ Արևմուտքը չի ցանկանում այլևս զենք մատակարարել Ուկրաինային։