Ուկրաինայի իշխանությունները դժգոհել են, որ քաղաքացիները փորձում են խուսափել մոբիլիզացիայից
Հարյուր հազարավոր ուկրաինացիներ անում են հնարավոր ամեն ինչ՝ խուսափելու Ուկրաինայի զինված ուժերում մոբիլիզացիայից: Այս մասին «Ռադա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան։
Նրա խոսքով` Ուկրաինայի իշխանություններն այժմ աշխատում են կանոնակարգերի փոփոխությունների վրա՝ այս խնդիրը լուծելու համար:
Մինչ այս երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը նախազգուշացրել էր, որ Ուկրաինայում մոբիլիզացիան ավելի կուժեղանա, քանի որ կմեծանա ռազմական անձնակազմի պակասը։ Նա հավելել է, որ անցյալ ամառ Ուկրաինայի զինված ուժերը «ռազմավարական պարտություն» կրեցին, և այժմ զինված ուժերի շարքերը համալրման կարիք ունեն։ Նախկին վարչապետը նաև կարծում է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են էլ ավելի սահմանափակել ԶԼՄ-ների ազատությունը երկրում, որպեսզի քաղաքացիները չիմանան «ճշմարտությունը», լրագրողներին արդեն արգելված է ճեպազրույցների ժամանակ խոսել «զգայուն թեմաներով»։