Բայդենի վարչակազմի քաղաքականությունը «յուղ է լցրել» Մերձավոր Արևելքում արդեն իսկ առկա հակամարտությունների կրակի վրա․ ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից
ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Թոնի Շաֆերը Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Մերձավոր Արևելքում հակամարտության մասին և իրավիճակի սթափ գնահատականը տագնապալի ազդանշան է Վաշինգտոնի համար։
Շաֆերը կարծում է, որ Սպիտակ տան նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունը «յուղ է լցրել» Մերձավոր Արևելքում արդեն իսկ առկա հակամարտությունների և տարաձայնությունների կրակի վրա, և դա գիտի Ռուսաստանի ղեկավարը։
«Զավեշտն այն է, որ Պուտինը, ով մեր հակառակորդն է, ունի այնքան հստակ տեսլական և հստակ պատկերացում այն մասին, թե ինչ է կատարվում»,- ասել է հետախուզության նախկին աշխատակիցը: