Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին Փաշինյանը ներկա չէ․ առաջին անգամ է, որ Հայաստանի ղեկավար չկա (տեսանյութ)
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Երկար տարիների ընթացքում, թերեւս, առաջին անգամ է, որ Հայաստանի ղեկավար չկա։
Հանդիպումը նախ կանցկացվի նեղ կազմով՝ միայն առաջնորդների մակարդակով, ապա նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցում են Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Նիկոլ Փաշինյանը Բիշքեկ չի մեկնել:
Երեկ Բիշքեկում հանդիպել էին ԱՊՀ երկրների արտգործնախարարները․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես չէր մեկնել։ Բիշքեկում էր ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը: