Սոթքի հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել․ Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է Երևանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանի երդմնակալությանը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նշել է, որ մարզում կեցությամբ ապահովել են Արցախից բռնի տեղահանված 5000 քաղաքացու։
«Չի եղել մի դեպք, որ դիմեն մարզպետարան, հայնքապետարաններ ու չտեղավորենք։ Աս պահի դրությամբ ունենք մոտ 5 հազար բռնի տեղահանվածներ, ովքեր տեղավորվել են մեր մարզում, լուծում ենք իրենց բոլոր խնդիրներըն որոնք գնահատվում ու մեզ են փոխանցում », - նշեց նա։
Անդրադառնալով լրագրողների մտահոգություններին, թե Սոթքում հանքավայրերը չեն աշխատում՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ փակ հատվածում աշխատում են։
«Սոթքի հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել»,- ասաց նա։