Լիբանանա-իսրայելական սահմանին կրկին լարված իրավիճակ է
Իսրայելի հետ սահմանին գտնվող լիբանանյան Դահիրի մերձակայքում երեք պայթյուն է հնչել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Մինչ այս իսրայելական Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգը երկու հրթիռ է արձակել երկրի հարավում գտնվող Լիբանանի Նակուրա քաղաքի ուղղությամբ։
Նախօրեին լիբանանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ լիբանանյան տարածքից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։
Մինչ այս Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հայտարարել էր, որ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը չպետք է միջամտի Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հակամարտությանը։