Իսրայելը երկու հրթիռ է արձակել Լիբանանի ուղղությամբ
Իսրայելի Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգը երկու հրթիռ է արձակել Լիբանանի Նաքուրա քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է երկրի հարավում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով լիբանանյան ազգային Al Wataniya գործակալությանը։
Հստակեցվում է, որ Նաքուրայի վրայով պտտվում են նաև իսրայելական հետախուզական ինքնաթիռներ։
Լրատվամիջոցները չեն գրում, թե ինչու է ակտիվացվել Երկաթե գմբեթը։
Նախօրեին լիբանանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ լիբանանյան տարածքից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։
Իսրայելի բանակի շտաբի պետ Հերզի Հալևին նախազգուշացրել է լիբանանյան «Հըզբոլլահին»՝ չմիջամտել հակամարտությանը։