Գազայի բնակչության զգալի հատվածը ոչնչացվում է․ ՄԱԿ
Շրջափակված Գազայի հատվածի բնակչության զգալի մասը ոչնչացվում է էքսկլավի վրա իսրայելական բանակի օդային և հրետանային ինտենսիվ հարվածների արդյունքում։ Այդ մասին Anadolu-ին հայտնել է Պաղեստինի տարածքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։
«Գազայի հատվածի պաղեստինցիների մեծ մասը ոչնչացվում է։ Ոչինչ չի տարբերվում նախկինում տեղի ունեցածից։ Բայց այս անգամ դա արվում է ավելի մեծ դաժանությամբ»,- ասաց նա։
Ալբանեզը մեկնաբանել է նաև Իսրայելի իշխանությունների որոշումը Գազայի հատված ջրի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև պարենամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ րջափակման մեջ գտնվող բնակչության մեջ միտումնավոր սով ստեղծելը և նրանց առաջին անհրաժեշտության պարագաներից զրկելը ռազմական հանցագործություն է:
«Եթե դա արվում է միտումնավոր և խաղաղ բնակչության դեմ համատարած և համակարգված հարձակման համատեքստում, դա նաև հանցագործություն է մարդկության դեմ»,-նշել է նա: