Իսրայելի մշտական ներկայացուցիչը քննադատել է ՄԱԿ-ի արձագանքը Գազայի բնակիչներին տարհանելու կոչին
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանն ամոթալի է անվանել ՄԱԿ-ի արձագանքը երկրի իշխանությունների՝ Գազայի բնակիչներին 24 ժամվա ընթացքում հատվածի հարավ տեղափոխվելու մասին երկրի իշխանությունների հրամանին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը կազմակերպությանը տեղեկացրել է Գազայի հատվածի հարավից 1,1 միլիոն պաղեստինցի մեկ օրվա ընթացքում տարհանելու անհրաժեշտության մասին։ Սակայն ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել նման քայլի հնարավոր հումանիտար հետևանքների վերաբերյալ։
«ՄԱԿ-ի պատասխանը Իսրայելի վաղաժամ նախազգուշացմանը Գազայի հատվածի բնակիչներին խայտառակություն է»,- ասել է Էրդանը։