ԱՄՆ-ը կարծում է, որ ահաբեկիչների համար երկիր մուտք գործելն ավելի հեշտ է դարձել
Fox News-ի հաղորդավարուհի Լաուրա Ինգրահամը եթերում կարծիք է հայտնել, որ այժմ ահաբեկիչների համար ավելի հեշտ է մուտք գործել ԱՄՆ՝ Մեքսիկայի հետ հարավային սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից առաջ Վաշինգտոնը շատ չէր մտածում այն մասին, թե ում էր թույլ տալիս երկիր և չէր վերահսկում օտարերկրացիների մուտքի արտոնագրերով մնալու պայմանների և նպատակների կատարումը։
«22 տարի անց ահաբեկիչները չպետք է անհանգստանան վիզայի երկարատև գործընթացների կամ նախնական ստուգումների մասին», - ասել է հաղորդավարը:
Ինգրահեմն ընդգծել է, որ իրենք պարզապես կարող են անցնել Ռիո Գրանդե գետը ԱՄՆ-Մեքսիկա սահմանով։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Միացյալ Նահանգները Համասին դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն Իսրայելին հարվածներից հետո և «որպես այդպիսին կվերաբերվի նրան»: