Երուսաղեմում հրաձգություն է եղել․ ոստիկանության սպաներ են վիրավորվել
Երուսաղեմի Հին քաղաքի Հերովդեսի դարպասի մուտքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է The Times of Israel-ը։
Ոստիկանները պատասխան կրակ են բացել, երկու սպա է վիրավորվել։
Կրակողը հարձակման ժամանակ ինքնաշեն ատրճանակ-գնդացիր է օգտագործել: