ՌԴ-ն Թուրքիային միշտ խփել, բայց առողջացրել է. Լևոն Շիրինյան
«Զուսպ, հետևողական քաղաքականություն պիտի վարենք, միչև չհասկանանք, թե ՌԴ-ն կոնկրետ ինչ է ուզում»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
Ըստ նրա՝ այն, որ ՌԴ Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորները առաջարկում են չեղարկել 1921թ-ի ռուս-թուրքական բարեկամության մասին պայմանագիրը, դեռ չի նշանակում, որ պայմանագիրը կչեղարկվի. պետք է հիշել, որ պատմության ընթացքում թեև ՌԴ-ն Թուրքիային խփել է, բայց նաև առողջացրել է:
«Եթե այդ պայմանագիրը չեղարկվի` կնշակի էլ ավելի սրացում, սա կնշանակի նաև, որ ՌԴ-ն պիտի գնա սրացումների ՆԱՏՕ-ի հետ, հարց է առաջանում ՌԴ-ն դրան պատրաստ է, իհարկե ոչ ՆԱՏՕ-ի հետ սրացումների չի գնա»,-մանրամասնեց քաղաքագետը:
Լևոն Շիրինյանի կարծիքով ՝ Հայասատանի արտաքին դիվանգիտության պատասխանատուները և բանակի ղեկավարությունը պետք է ուշադիր հետևի գործընթացներին և թույլ չտա, որպեսզի այս ընթացքում ռուսամոլները մեզ չներքաշեն խաղի մեջ, որից միայն տուժելու ենք, չպետք է ոմանց թույլ տալ ինքնագործունեությամբ զբաղվել, պետք է պետականամետ քայլեր ձեռնարկել:
Ըստ նրա՝ այս ընթացքում չպետք է խոսել նաև Կարսի պայմանագրից: