Գազայի հատվածում ավելի քան 2500 տուն է ավերվել․ 338,000 մարդ լքել է իրենց տները
Գազայի հատվածում ավելի քան 2500 տուն է ավերվել, մոտ 23,000-ը վնասվել են, դրանցում ապրելն անհնար է։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի հաշվետվության մեջ, փոխանցում է Риа Новости-ն։
«Գազայում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 338,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները»,- ասվում է հաղորդագրության մեջ։