Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Քաղաքականություն

Բաքուն դեռ ունի հետախուզման մեջ գտնվող 300 անձի անուն. Լոուրենս Մարտին

«Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար հայեր, ստիպված են եղել լքել իրենց տներն ու շրջանները։ Նախնիների հայրենիքից փախչելու համար ծանրակշիռ պատճառներ ունեին, նրանք դա արել են Ադրբեջանի «երկաթե բռունցքի» ներքո»: Հաագայի արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելով միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումի հիմքերը և փաստերը՝ հայտարարեց Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը։

Նա հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Ալիևն խոսքերը՝ հայերը շներ են, որոնց պետք է դուրս քշել Լեռնային Ղարաբաղից, նրանք վանդալներ են, վայրենիներ են։

«Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը չափազանց լավ գիտեն, որ Ադրբեջանի այս ատելությունը խթանվել է ու ներդրվել Ադրբեջանի հասարակության բոլոր մակարդակներում։ Ադրբեջանում  երեխաներին օրորոցից սովորեցնում են ատել էթնիկ հայերին։ Դպրոցական դասագրքերում գրում են, որ հայերին պետք է ատել, հայերին անվանում են սատանայի արյուն ունեցող անձինք»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ դատարանը պետք է ուսումնասիրի 44-օրյա պատերազմի ընթացքում հայերի ջարդերը տոնող ադրբեջանցիների կադրերը, որտեղ քաղաքացիական անձինք և զինվորականները ծաղրում էին զոհված հայերի մարմինները, Բաքվում ստեղծվել է հայերի ռասիստական պատկերներով պուրակ։

Նա հայտարարեց, որ Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի հարձակումը ԼՂ վրա, լավ մտածված պլանի կուլմինացիան էր:

«Ադրբեջանը պնդում է, որ ռազմական գործողությունները ռազմական  դիրքերին ու սարքավորումներն էին միայն ուղղված, բայց այդպես չէ, Ադրբեջանը հարձակվել է քաղաքացիական բնակավայրերի վրա, այդ թվում Ստեփանակերտի վրա, թույլ չէր տվել անկախ ԶԼՄ-ներին մուտք գործել ԼՂ տարածք։ Սպանվել են քաղաքացիական անձինք, այդ թվում երեխաներ։  Ըստ ՀՀ ՄԻՊ զեկույցի, կան վայրագությունների, այդ թվում խոշտանգումներ, խեղումների դեպքեր։

Ըստ վերջին տեղեկությունների100 հազար 500 էթնիկ հայեր ստիպված էին փախչել Լեռնային Ղարաբաղից, հայտնի չէ, թե քանի հոգի է մնացել ու գտվում Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց Լոուրենս Մարտինը։

Նա ընդգծեց՝ էթնիկ հայերը ճիշտ էին ԼՂ-ից փախչելով. «Հարձակումից օրեր անց Ադրբեջանը սկսեց ապօրինի կերպով ձերբակալել ԼՂ քաղաքական և ռազմական դերակատարներին։ Մինչ օրս 8 այսպիսի գործիչներ են ձերբակալվել, այդ թվում՝ նախկին 3  նախագահները: Բաքուն դեռ ունի հետախուզման մեջ գտնվող 300 անձի անուն: Ադրբեջանը նաև արագորեն շարժվում է հայաթափելու, հայազրկելու և հայկական նշանները ԼՂ-ից վերացնելու ուղղությամբ: Ի թիվս այլոց՝ նա վերանվանում է Ստեփանակերտի փողոցները: Վաղարշ Վաղարշյանի փողոցը վերանվանել է Էնվեր փաշայի անունով: Էնվեր փաշան, ինչպես կարող եք հիշել, Օսմանյան կայսրության ռազմական սպաներից էր, ով 20-րդ դարի սկզբի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից էր»։