Իսրայելը հարվածներ է հասցնում Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին. ԶԼՄ-ներ
Իսրայելը հարվածել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքուղիներին։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը։
Նախնական տվյալներով՝ դադարեցվել է երկու օդանավակայանների աշխատանքը։
Ինչպես նշում է թերթը, հակաօդային պաշտպանությունը գործում է Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում։
Սիրիական հեռուստատեսությունն իր հերթին հաստատել է հարվածների փաստը։