Շվեդիան մեծացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնությունը
Շվեդիան մեծացնում է Արցախից բռնի տեղահանված էթնիկ հայերին ուղղված աջակցությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։
«Շվեդիան մեծացնում է մարդասիրական աջակցությունը Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու համար՝ 15 միլիոն շվեդական կրոն հատկացնելով UNHCR-ին (ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակ)»,- X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը։