Հայաստանը, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Հայաստանի կառավարությունը կարողանում է ճգնաժամերը կառավարել:
«Ես պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ Հայաստանը, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Բոլոր կանխատեսումների համաձայն` 2023 թվականին նույնպես Հայաստանը կունենա բարձր տնտեսական աճ, մենք հիմա վստահ ենք, որ առնվազն պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովենք», - կառավարության նիստում այս մասին ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա, նրա իսկ խոսքով, «շատ զուսպ և շատ պահպանողական» գնահատական է:
Փաշինյանը մեծ հավանականություն ունի՝ Հայաստանն ավելի բարձր տնտեսական աճ կունենա: