ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրները միայնակ չեն թողնի Իսրայելին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելում դիտել են Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ճեպազրույցը և հայտարարել, որ Իսրայելը «մենակ չի մնա»։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Իսրայելը մենակ չի մնա, ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ արդեն աջակցում են նրան»,- ասել է նա։
Հոկտեմբերի 11-ին Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ ԱՄՆ-ի ներկայության ուժեղացումն անհրաժեշտ է, որպեսզի Իսրայելի նկատմամբ «թշնամական» երկրները չօգտագործեն իրավիճակը իրենց օգտին։
Մինչ այս արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հուսով է, որ հրադադարից հետո Պաղեստինը և Իսրայելը կվերադառնան Պաղեստին պետության ստեղծման մասին ՄԱԿ-ի բանաձևերի իրականացմանը՝ հիմնվելով կազմակերպության կողմից հաստատված սկզբունքների վրա։