Հոգալու ենք ԼՂ-ից բռնագաղթված բուժաշխատողների մասնագիտացման ու վերապատրաստման ծախսերը․ Ավանեսյան
Ինչպես գիտենք, 2023թ․-ի հունվարի 1-ից բժշկական մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար պարտադիր պահանջ է հավաստագիր ունենալը։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Վերջինս անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների հավաստագրերի ստացման և աշխատանքի տեղավորման հարցերին` նշեց․
«Մենք հոգալու ենք մեր քույրերի, եղբայրների մասնագիտացման, վերապատրաստման ծախսերը, և նրանք այս բոլոր ծառայությունները կստանան անվճար։ 100-ից ավել մասնագետի արդեն կոնկրետ աշխատանքի առաջարկ ներկայացվել է․ որոշներն ընդունվել են, որոշնելն էլ՝ դեռ որոշում ընդունելու փուլում են։ Խոսքը պետական բուժհաստատությունների մասին է, սակայն մասնավորները ևս ակտիվ ներգրավված են այս աշխատանքներում։ Կարծում եմ՝ մենք սահմանված ժամկետներում կկարողանանք ապահովել նրանց՝ հավաստագրի պահանջի բավարարումն ու նաև թափուր աշխատատեղերում տեղավորելը»,-նշեց Ավանեսյանը։