Իսրայելական բանակը պահեստազորայիններ է ուղարկել Լիբանանի հետ սահման
Իսրայելի պաշտպանության բանակը պահեստազոր է ուղարկել Լիբանանի հետ սահմանին գտնվող քաղաքներ՝ հրեական պետության հյուսիսում զորքերի ընդհանուր հզորացման ֆոնին: Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակին հղումով։
Նշվում է, որ զինվորականների կողմից իրականացվող առաջադրանքները ներառում են պարեկություն, դարանակալումներ կազմակերպելը և սահմանամերձ քաղաքների բնակիչների անվտանգությունն ապահովելու ճանապարհային արգելափակոցների տեղադրումը։
Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ զեկույց է ստացել Լիբանանից երկրի օդային տարածք ենթադրյալ ներթափանցման մասին: