Գուցե տեղյակ չե՞ն․ Փաշինյանը հանձնարարեց իմանալ, թե ինչու տեղահանված արցախցիները հաշիվ չեն բացել 100 հազար դրամ աջակցության համար
Այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը 100 հազար դրամ աջակցություն է տրամադրել 52 հազար 600 բռնի տեղահանված արցախցիների:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում զեկուցեց, որ վաղը 100 հազար դրամներ կհատկացնեն նաև 13 հազար 500 արցախցու:
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ չի բացառվում, որ աջակցություն ստանալու մասին տեղեկատվությունը ոչ բոլորին է եղել հասանելի։
«Գյուղերում մարդիկ են տեղավորվել ու այդ գործընթացի մեջ չեն հասցրել մանրամասներին ծանոթանալ: Մենք ունենք մարդկանց ցանկը, երբ մյուս շաբաթվա կեսին կտեսնենք, որ թիվը նվազել է, կարող ենք նույնականացնելով տեսնել այն մարդկանց, ովքեր քարտային հաշիվներ չեն բացել ու մեր սոցիալական ծառայությունների, ՏԻՄ-երի միջոցով գնանք այդ մարդկանց հետ կոնտակտի, թե ինչու հաշիվ չեն բացել, ինչն է պատճառը: Նրանց պետք է աջակցել», - ասաց Փաշինյանը։