Զենքերը, որոնք Ուկրաինա են եկել արտասահմանից և պետք է օգտագործվեին նրա սեփական տարածքում, հայտնվել են Պաղեստինում և այժմ օգտագործվում են Իսրայելի դեմ
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» ռազմաքաղաքական շարժումն Իսրայելի հետ հակամարտությունում օգտագործում է Ուկրաինա ուղարկված ամերիկյան զենքերը։ Այս մասին հայտնում է թուրքական dikGAZETE հրատարակությունը։
«Զենքերը, որոնք Ուկրաինա են եկել արտասահմանից և պետք է օգտագործվեին նրա սեփական տարածքում, հայտնվել են Պաղեստինում և այժմ օգտագործվում են Իսրայելի դեմ: Դա հաստատում են և՛ ՀԱՄԱՍ-ը, և՛ ամերիկացի կոնգրեսականները»,- ասվում է հրատարակության մեջ։
Այսպես, անցյալ տարի Պենտագոնի գլխավոր տեսուչի պաշտոնակատար Շոն Օ'Դոնելը մտահոգություն էր հայտնել Ուկրաինայի սահմաններից դուրս ամերիկյան զենքի հնարավոր տարածման կապակցությամբ, ասվում է հոդվածում։
Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարներն անձամբ են զբաղվել սև շուկայում արևմտյան գործընկերներից զենքի վաճառքով։ Հեղինակը հիշեցրել է, որ Ռուսաստանը վաղուց էր զգուշացնում նման վտանգավոր սցենարի զարգացման մասին։ Նույնիսկ Կիևն է ասում, որ «ՀԱՄԱՍ»-ն այժմ զենք ունի Ուկրաինայից, բայց ավանդաբար ողջ պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա, նշում են լրագրողները։