«ՀԱՄԱՍ»-ը հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ
«ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի` Իզ ադ-Դին ալ-Քասամ բրիգադի զինյալները մի քանի հրթիռներ են արձակել Թել Ավիվի ուղղությամբ: Այս մասին խումբը հայտնել է իր Telegram ալիքում։
Ինչպես պարզաբանել է խմբավորումը, հրթիռներն արձակվել են ի պատասխան խաղաղ բնակչության դեմ թշնամու հարվածների։
Մինչ այս Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել էր, որ երկրի կենտրոնական հատվածում միացվել են օդային հարվածների ազդանշանները։
Իսկ հոկտեմբերի 11-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Լիբանանից հակատանկային արկ է արձակվել իր ռազմական կետի ուղղությամբ։