Իսրայելն ու Եգիպտոսը պայմանավորվել են միջանցք ստեղծել Գազայի հատվածից փախստականների համար
Իսրայելն ու Եգիպտոսը պայմանավորվել են Գազայի հատվածից փախստականների տարհանման հատուկ երթուղի ստեղծելու մասին։ Կողմերը կբացեն միջանցքը։ Այս մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկյան և իսրայելական աղբյուրները։
Թեև պայմանավորվածություններ են ձեռք բերվել, հրատարակության աղբյուրներն ընդգծել են, որ դա հեշտ չի լինի իրականացնել։ Դրա համար առաջին հերթին հրադադար է պահանջվելու։
Պորտալի տվյալներով՝ այժմ Գազայի հատվածում կա ավելի քան 500 ամերիկացի և հարյուրավոր այլ օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի աշխատակիցներ, ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ և լրագրողներ։
Մինչ այս ՄԱԿ-ը հայտնել էր, որ Գազայի հատվածի այն բնակիչների թիվը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև զինված հակամարտության սկսվելուց հետո, մոտ 340 հազար է։