Դալարիկում, 33 վագոնից բաղկացած գնացքը, որը բարձված է եղել մոտ 80 տոննա ցեմենտի հումքով, դուրս է եկել ռելսներից և կողաշրջվել
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00.30-ի սահմաններում Դալարիկ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը որը ունեցել է 33 վագոն դուրս է եկել ռելսներից և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Գնացքը բաղկացած է եղել շարժակազմից և 33 վագոններից որոնցից 30-ը բարձված են եղել ցեմենտի հումքով։
Տեղում իրավիճակը գնահատելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը։ Ամբողջ վագոները վերածվել են մետաղե ջարդոնի, հայտնվելով դաշտերում ու ձորերում, գնացքի շարժակազմի առջևի հատվածը կիսակողաշրջված է։
Մանրամասները քիչ ուշ։