Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը
Մամուլ

Չէ, լուրջ, ո՞ւր է պետությունը. ցրված պատասխանատվությունը բերում է անպատասխանատվության․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պարբերաբար հաղորդվում է, որ աշխարհի տարբեր երկրներ, տարբեր միջազգային կառույցներ որոշակի գումարներ են հատկացրել ու հատկացնում՝ բռնի տեղահանված արցախցիներին օգնելու նպատակով: Որքա՞ն է հատկացվել արդեն ընդհանուր առմամբ, և ովքե՞ր, ի՞նչ պետական կառույցներ են տնօրինում այդ գումարները, ինչպե՞ս: Առհասարակ, ո՞ր պետական մարմինն է կենտրոնացված զբաղվում Արցախի մեր բռնագաղթած հայրենակիցների բնակարանային, կենցաղային, սոցիալական, աշխատանքային, առողջապահական, կրթական խնդիրների կարգավորմամբ: Կա՞ նման մարմին: Միայն թե չասեք՝ կառավարությունը: Այսինքն՝ ընդհանուր առմա՞մբ: Պարզ է, չէ՞, որ նման համընդգրկուն աղետը գոնե ինչ-որ չափով մեղմելու նպատակով պետք է առանձնացվի (արդեն պիտի առանձնացված լիներ) պետական կոնկրետ գերատեսչություն:

Օրինակ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, որի կայքում, ի դեպ, վերջին «նորությունը» հրապարակվել է օգոստոսի 31-ին: Կարող եք ասել, որ դրանով զբաղվում են տարբեր նախարարություններ, մարզպետարանները, համայնքապետարանները: Սակայն ցրված պատասխանատվությունը բերում է անպատասխանատվության, ինչի արդյունքներն արդեն տեսնում ենք: Կոնկրետ պատասխանատու մարմին է պետք, որ համակարգի այդ ամբողջ աշխատանքները: Բացի օտար երկրներից ու միջազգային կառույցներից, կան բազմաթիվ անհատներ, որոնք, ըստ իրենց կարողության, ձգտում են օգտակար լինել: Պե՞տք է համակարգել Արցախից բռնագաղթածներին ցուցաբերվող օգնությունը: Իհարկե պետք է: Կամ՝ ինչպե՞ս է լինում, որ Արցախից բռնագաղթած ընտանիքները բախվում են երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու խնդիր հետ:

Լավ, այդքան դժվա՞ր էր ձևավորել մի կոնկրետ կառույց, ասենք՝ բռնագաղթածների աջակցության և օգնության համակարգման ժամանակավոր կենտրոն կամ նման մի բան, որը թույլ կտար ամբողջ տեղեկատվությունը կենտրոնացնել մեկ տեղում, արագ գնահատել մարդկանց սոցիալական, կրթական, առողջապահական կարիքները: Ի դեպ, մանկապարտեզների մասին. Մեծ հաշվով, մարդիկ, մահվան և կոտորածի սպառնալիքի տակ, ամբողջ քաղաքով, գյուղով, շենով, թողել են ամեն ինչ և եկել: Բայց դաստիարակները, երեխաները կան: Խնդիրը շենքային պայմաններն են: Էհ, աշխարհում ամենակատաղի շինարարության երկրում՝ Հայաստանում այդքան բա՞րդ բան էր տարածքներով (ժամանակավոր) ապահովելը: Առհասարակ, որևէ մեկը դրա մասին մտածե՞լ է: Չէ, լուրջ, ո՞ւր է պետությունը: Թե՞ միանգամյա դրամական օգնությունները տվեցին ու՝ վե՞րջ, համարեցին իրենց գործն ավարտա՞ծ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։