ՆԱՏՕ-ի անդամ երկրները փաստաթուղթ են ստորագրել
ՆԱՏՕ-ի տասը պետություններ ստորագրել են «Եվրոպական երկնքի վահան» նախաձեռնության իրականացման շրջանակներում զենիթային համակարգերի և հրթիռների համատեղ գնումների մասին փաստաթուղթ։
Այն կընդլայնի դաշինքի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը, ասված է կազմակերպության մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։