ՆԱՏՕ-ն համարժեք է համարում ՀԱՄԱՍ-ի հարձակման դեմ Իսրայելի պատասխանը
ՆԱՏՕ-ն համարժեք է համարում ՀԱՄԱՍ-ի հարձակմանը դեմ Իսրայելի պատասխանը և ակնկալում է, որ այն այդպես կշարունակվի։ Այդ մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում․
«Իսրայելի պատասխանը համարժեք է, մենք ակնկալում ենք, որ այն կշարունակվի մնալ այդպիսին: Մենք նաև կոչ ենք անում Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված կազմակերպություններին չփորձել օգտվել իրավիճակից, ինչը կհանգեցնի հակամարտության սրման»,- նշել է նա։