Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 1055 վիրավորվել՝ 5184 մարդ․ Պաղեստինի ԱՆ
Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 1055 պաղեստինցի, վիրավորվել՝ 5184-ը։ Այս մասին ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումներից տուժած պաղեստինցիների առնվազն 60%-ը կանայք և երեխաներ են։ Նրանց վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։