Խաղաղ բնակավայրերի վրա հարձակումները մենք ճիշտ չենք համարում․ Էրդողանը քննադատել է Մերձավոր Արևելքում խաղաղ բնակչության դեմ ուղղված գործողությունները
Անկարան հավանություն չի տալիս պաղեստինա-իսրայելական էսկալացիայի գոտում խաղաղ բնակչության դեմ գործողություններին։ Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իշխող կուսակցության նիստում ելույթ ունենալիս:
Նա ընդգծել է, որ թուրքական իշխանությունների դիրքորոշումը թե՛ ահաբեկչության դեմ սեփական պայքարում, թե՛ տարածաշրջանում պատերազմների ու հակամարտությունների հարցում «չափազանց պարզ է»։
«Մենք ոչ մի հարձակում խաղաղ բնակավայրերի վրա ճիշտ չենք համարում»,- ասել է Էրդողանը։
Ըստ Թուրքիայի նախագահի՝ «պատերազմն ունի նաև իր բարոյականությունը», սակայն Իսրայելի և Գազայի հակամարտությունների ժամանակ այդ սկզբունքը «կոպտորեն խախտվում է»։