ՀԱՄԱՍ-ը բոլոր մուսուլմաններին կոչ է արել զինված պայքարի հրեաների դեմ. հայտարարվել է «համաշխարհային հրեական ջարդի» ամսաթիվը
ՀԱՄԱՍ-ը բոլոր մուսուլմաններին կոչ է արել պատրաստվել ջիհադի (խմբ.-զինված պայքարի)` հրեաների դեմ։ Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ, այս կոչն արել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Խալիդ Մեշալը։
Նա ասել է, որ անհրաժեշտ է «ջարդի շրջանակներում իրական ջարդ կազմակերպել հրեաների համար»։
Խալիդ Մեշալը նաև կոչ է արել բոլորին «կրկնել ՀԱՄԱՍ-ի գործողությունները»։
Իր ելույթում նա հայտարարել է «համաշխարհային հրեական ջարդի» ամսաթիվը՝ հոկտեմբերի 13-ը՝ ուրբաթ։