Եգիպտոսը հերքում է լուրերն այն մասին, որ Կահիրեն 10 օր առաջ զգուշացրել է Իսրայելին ՀԱՄԱՍ-ի գործողության մասին
Եգիպտոսը հերքել է տեղեկությունն այն մասին, որ երկիրը իբր նախազգուշացրել է Իսրայելին ՀԱՄԱՍ-ի մոտալուտ գործողության մասին 10 օր առաջ։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia պորտալը՝ հղում անելով իշխանություններին մոտ կանգնած աղբյուրին։
Նախօրեին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը կակտիվացնի իր շփումները պաղեստինյան և իսրայելական կողմերի հետ՝ դադարեցնելու սրումը։ H
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը մի քանի հազար հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ և հայտարարել «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիայի մեկնարկի մասին։ Այս ֆոնին Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հոկտեմբերի 7-ին երկրում արտակարգ դրություն է հայտարարել։