Մենք պահպանում ենք մեր շփումները հակամարտող կողմերի հետ․ Պեսկովը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան շարունակում է շփումները պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերի հետ։ Կրեմլի ներկայացուցիչն այսպես է պատասխանել Gazeta.ru-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը նախատեսում է ՀԱՄԱՍ արմատական խմբավորումն ահաբեկչական ճանաչել։
«Մենք պահպանում ենք մեր շփումները հակամարտող կողմերի հետ։ Ռուսաստանի քաղաքացիներ կան և՛ այնտեղ, և՛ այնտեղ։ Մեզ համար թիվ մեկ առաջնահերթությունն է Ռուսաստանի քաղաքացիների ճակատագիրը։ Բացի այդ, Ռուսաստանը շարունակում է ուշադիր վերլուծել իրավիճակը և պահպանում է իր դիրքերը՝ որպես կարգավորման գործընթացներին մասնակցելու ներուժ ունեցող կողմ», - ասել է Պեսկովը։
Նախօրեին Ֆրանսիան և ԵՄ-ն պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորումը ճանաչել էին որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։
Համասը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել Իսրայելի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների կողմից։ Նրա գործունեությունն արգելված է նաև Հորդանանում և Եգիպտոսում։