Պաղեստինն Իսրայելին մեղադրել է ֆոսֆորի և կասետային զինամթերք օգտագործելու մեջ
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն՝ ասելով, որ այն «ամեն օր բացահայտվում է իր ամենատգեղ ձևերով»: Այս մասին ասվում է գերատեսչության սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։
Պաղեստինի իշխանությունները նաև նշել են, որ Իսրայելը Գազայի հատվածում օգտագործում է ֆոսֆոր և կասետային զինամթերք։
«Մենք խստորեն դատապարտում ենք Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ բռնազավթման հանցագործությունները, որոնք իրականացվում են իսրայելական ռազմական մեքենայի կողմից՝ օգտագործելով միջազգայնորեն արգելված զենքեր, այդ թվում՝ ֆոսֆոր և կասետային զինամթերք»,-ասվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Մինչ այս Պաղեստինի ԱԳՆ-ն հրապարակել էր Գազայի հատվածում ավերածությունների արբանյակային լուսանկարները, որոնք ցույց էին տալիս իսրայելական ինքնաթիռների կողմից ավերված բնակելի շենքերի բեկորները։