Իսրայելի պաշտպանության բանակը հրթիռային հարձակում է իրականացրել Գազայի հատվածում գտնվող Իսլամական համալսարանի վրա
Իսրայելի Պաշտպանության բանակը «Երկաթե սրեր» գործողության ընթացքում հրթիռային հարված է հասցրել Գազայի հատվածի Իսլամական համալսարանի վրա։ Այս մասին հայտնում է Իսրայելի զինված ուժերի Telegram ալիքը։
Իսրայելի պաշտպանության բանակն ասում է, որ համալսարանը ծառայում է որպես զենքի արտադրության և ինժեներական ուսուցման գլխավոր կենտրոն պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման համար, որի զինյալները հանգստյան օրերին հարձակվել են Իսրայելի վրա:
Իսրայելի զինված ուժերը նաև հայտարարել են, որ շարունակում են լայնածավալ հարձակումները Գազայի հատվածում։