Իսրայելում արտակարգ կառավարություն է կստեղծվի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և «Պետական ճամբար» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ, Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը պայմանավորվել են արտակարգ կառավարություն ստեղծելու մասին։ Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները։
Ավելի վաղ կառավարական կոալիցիոն կուսակցությունների առաջնորդներն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հանձնարարել էին արտակարգ կառավարություն ստեղծել։