Իսրայելի և Լիբանանի սահմանին իրավիճակը թեժանում է
Իսրայելի զինված ուժերը հայտնում են, որ Լիբանանից կառավարվող հակատանկային հրթիռ է արձակվել Արաբ ալ-Արամշեհ գյուղի մոտ գտնվող ռազմական հենակետի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Իսրայելի զինված ուժերը հայտնում են, որ շուտով լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն։ Հնարավոր վնասների մասին առայժմ ոչինչ չկա։
Վերջին օրերին Իսրայելի հյուսիսային սահմանի երկայնքով մի քանի բախումներ են տեղի ունեցել, որոնց մեծ մասը վերագրվում է պաղեստինյան արմատական խմբավորումներին, որոնք գործում են Հեզբոլլահի կողմից վերահսկվող հարավային Լիբանանից: