«Վերջին փուլն է». Զելենսկին՝ Ռուսաստանի հետ հակամարտության մասին
Ուկրաինայի հակամարտությունը վերջնական փուլում է։ Ռումինական Digi24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
«Սա հակամարտության վերջին մասն է, սա միջնամասը չէ»,- պնդել է նա։
Բացի այդ, Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինան վախենում է ֆինանսական ռեսուրսների և զենքի հնարավոր սղությունից։ Բացի այդ, Կիևը դեռևս «շատ մտավախություններ» ունի ստեղծված իրավիճակում։
Սեպտեմբերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալուց հետո մամուլի ասուլիսում ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, բայց չի պատրաստվում քննարկել հրադադարի առաջարկները։