«Ձեր պատերազմը մեր պատերազմն է». ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ կշարունակի օգնել Ուկրաինային
ՆԱՏՕ-ն կշարունակի լիարժեք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ինչպես հաղորդում է TACC-ը՝ այս մասին Բրյուսելում Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն կշարունակի լիարժեք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», - ասել է Ստոլտենբերգը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգությունը համարում է Արևմուտքի անվտանգությունը, իսկ Կիևի արժեքները՝ սեփական արժեքները։
Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Բելգիայի մայրաքաղաք։ Ռամշտայնի ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում, սպասվում է նաև ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպում և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստեր։