Ջո Բայդենի շեֆն Օբաման է․ Թրամփը նշել է ԱՄՆ-ի իրական առաջնորդի անունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ենթարկվում է երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամային: Ինչպես նշում է The Hill-ը՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ ինքը քաղաքական գործչի շեֆն է։
«Ձեզ բոլորդ թալանել և դավաճանել են կոռումպացված գլոբալիստները, Վաշինգտոնը, Ուոլ Սթրիթի մարդիկ, Վաշինգտոնի, Ուոլ Սթրիթի այս համակցությունները, նրանք բոլորից վատն են: Եվ դա երբեք ավելի վատ չի եղել, քան հիմա է ստահակ Ջո Բայդենի և, անկեղծ ասած, նրա ղեկավար Բարաք Հուսեյն Օբամայի օրոք: Կարծում եմ՝ նա նրա շեֆն է»,- ասել է Թրամփը։
Ինչպես նշում է The Hill-ը, ԱՄՆ նախկին նախագահը բազմիցս կասկածի տակ է դրել 80-ամյա Բայդենի՝ երկիրը կառավարելու կարողությունը, այդ թվում՝ տարիքի պատճառով։ Երկու քաղաքական գործիչներն էլ համարվում են 2024 թվականի նախագահական ընտրությունների ամենահավանական մասնակիցները։ Միևնույն ժամանակ, Օբաման պաշտոնապես Բայդենի ղեկավարն էր նրա նախագահության տարիներին, քանի որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարն այն ժամանակ զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։