Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը
Մամուլ

Արցախի օպերատիվ շտա՞բն էլ են փակում

«Հրապարակը»-ը գրում է․

Հիշեցնենք, որ Արցախի օպերատիվ շտաբը ստեղծվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ մեծ թվով արցախցիներ զրկվեցին տներից, մի մասը հայտնվեց Հայաստանում։ Շտաբը գործել է նախ՝ Արցախում, ապա՝ Երեւանում: Մասնավորապես, 2020-ին այս շտաբը փորձել է անտուն մնացած հադրութցիներին, շուշեցիներին ապահովել սննդով, լուծել մարդկանց սոցիալական եւ կեցության խնդիրները: Շտաբը համախմբել է մի շարք հասարակական կազմակերպությունների, իրականացրել տարբեր ծրագրեր` կյանքի հմտություններ սովորեցնելուց մինչեւ զբաղվածության հարցեր: Բլոկադայի շրջանում օպերատիվ շտաբի անելիքներն ավելի ընդլայնվեցին: Իսկ Արցախի հայաթափումից հետո շտաբը գործում էր միայն Հայաստանում: Աբովյան փողոցում գտնվող շտաբում այս օրերին էլ մարդկանց կուտակումներ են` հիմնականում այն մարդիկ են այցելում, ովքեր սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո ստիպված լքել են Արցախը` բռնելով գաղթի ճանապարհը։

Այժմ շտաբում են տեղակայվել Արցախում գործունեություն ծավալած կառույցները, որոնք աշխատել են կառավարության անմիջական ենթակայության տակ։ Արցախցիները շտաբ գալիս են տարբեր հարցերով` բնակարան, սնունդ, աշխատանք գտնելու, թղթաբանության հետ կապված, փաստացի գրանցման հասցեների խնդրով։ Թե ինչքանով է կարողանում շտաբը լուծել մարդկանց խնդիրները, զրուցեցինք շտաբի աշխատակիցների եւ տարբեր խնդիրներով այստեղ եկած արցախցիների հետ։

Շտաբի աշխատակիցները խնդրում էին անանուն մնալ, բայց ներկայացրին իրավիճակը. մարդիկ գալիս են՝ հասկանալու, թե երբ եւ ինչպես են իրենց աշխատավարձերը ստանալու, թոշակառուների մի մասն Արցախում չի ունեցել բանկային քարտեր, գալիս են, որ ստանան իրենց կենսաթոշակային գրքույկների օրինակները, տեղեկանքներ, որ կարողանան թոշակ ստանալ։ Շտաբի աշխատակիցը մեզ ասաց, որ աշխատավարձերի մասով ոչինչ չեն կարողանում պատասխանել` իրենք էլ դեռ աշխատավարձ չեն ստացել եւ չգիտեն` կստանա՞ն, թե՞ ոչ։ Մեր այն հարցին, թե շտաբի հետագա գործունեության մասին կա՞ որոշում, պատասխանեցին, որ չգիտեն․ «Չենք բացառում, որ կարող է նաեւ լուծարվի այս շտաբը: Իսկ պատճառները տարբեր են, օրինակ, այս պահին բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում: Նաեւ այն փաստը, որ մենք նախկինում ֆինանսավորվում էինք Արցախի կառավարությունից, որը, որպես այդպիսին, այլեւս չի գործում, իսկ ՀՀ կառավարությունը չգիտենք ինչ կորոշի։ Այս պահին զուտ փորձում ենք օգնել մարդկանց` ինչով կարողանում ենք, ծանոթներով, բնակարան գտնելով։ Սնունդ չենք կարողանում տրամադրել, քանի որ չկա գումար, չկա պետական աջակցություն»։

Զրուցեցինք նաեւ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանի հետ։ Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին կա 2 կարեւոր հարց, որն այս օրերին պետք է ճշտեն, նոր ինքը կկարողանա պատասխանել մեր հարցերին։ «Այս պահին չեմ կարող կիսատ-պռատ պատասխաններ տալ... Քաղաքական որոշում պետք է կայացվի, որից հետո պարզ կլինի, թե ինչ ենք անելու։ Երկու օրից պարզ կլինի»,- նշեց Առաքելյանը։