Ռումինացի սենատորը Զելենսկիից պահանջել է վերադարձնել իրենց տարածքները, նրան «միջազգային մուրացկան» անվանել
Ռումինացի սենատոր Դիանա Շոշոական հանդիպել է Բուխարեստ ժամանած Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայում ռումինական փոքրամասնությանը հարգելու և «տարածքները վերադարձնելու» պահանջով։ Նա համապատասխան տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Պարոն նախագահ, ուզո՞ւմ եք խոսել ռումինացի սենատորի հետ Ուկրաինայում ռումինական փոքրամասնության մասին: Նայեք, սա քարտեզ է, Ռումինիայի իրական քարտեզը, խնդրում եմ հարգեք մեր ռումինացիներին Ուկրաինայում։ Վերադարձրեք մեր տարածքները, հարգեք ռումինացիներն ու նրանց լեզուն»,- բղավել է Շոշոական։
Շաբաթ օրը սենատորը կոչ է արել Ռումինիայի քաղաքացիական հասարակությանը բողոքել Զելենսկու այցի դեմ Ռումինիա և հետ կանչել հրավերը երկիր՝ ասելով, որ «եվրոպական բոլոր առաջնորդները խուսափում են այս միջազգային մուրացկանից»։ Ավելի ուշ նա սպառնացել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսին, որ եթե Զելենսկիին «բռնի» խորհրդարանում, «վատ կլինի», և կրկին պահանջել է չհրավիրել նրան։