Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը
Մամուլ

Աղջկան գտել-բերել են ու ապացուցել, որ ո՛չ նա, ո՛չ նրա սոցցանցի զրուցակիցը լրտես չեն․ նրանց միջև այլ հարաբերությունն է եղել․ նրանք արդարացվել են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

Պետական դավաճանության կամ լրտեսության համար մեղադրվող անձինք, որոնց մասին ԱԱԾ-ն պարբերաբար սարսափազդու հաղորդագրություններ էր տարածում, մեկը մյուսի հետեւից արդարացվում են, քրեական վարույթներն էլ կարճվում են։ 

Փաստաբան Արթուր Հարությունյանը երեկ հերթական արդարացվածի մասին հայտնեց՝ սոցցանցի միջոցով։ Նրա պաշտպանյալը 44-օրյա պատերազմի ժամանակ վարորդ է եղել։ Ձերբակալվել է 2022 թվականի փետրվարին, կալանավորվել, 3 ամիս անցկացրել է կալանքի տակ։ Մոտ մեկուկես տարի քննելուց հետո քրեական հետապնդումը դադարեցվել է` մեղքն ապացուցված չլինելու պատճառով։ 

Փաստաբանը չի հայտնում իր պաշտպանյալի անունը։ Մեր տեղեկություններով՝ խոսքը Վեդիի բնակիչ Դերենիկ Թովմասովի մասին է։ Թովմասովը 20 ձերբակալված այլ զինվորականների թվում է եղել, որոնց վերաբերյալ ԱԱԾ-ն սարսափազդու եւ խայտառակիչ տեքստ էր տարածել։ 

Ներկայացվել էր, որ արտասահմանյան լրտեսները, իբր, գործակալական ցանց են ստեղծել Հայաստանում, սոցցանցերում կանանց կեղծ էջեր են բացել` հայուհիների անուններով, որ այդ կանայք ծանոթացել են մոտ 20 զինվորականի հետ, նրանց գումարներ են փոխանցել եւ դրա դիմաց ռազմական գաղտնիք պարունակող տարատեսակ տեղեկություններ են ստացել նրանցից։ Սակայն փոքր-ինչ խորանալու դեպքում հասկանում ես, որ այս մեղադրանքն ուղղակի անհեթեթություն է, եթե չասենք՝ հիմար կատակ։ 

Տվյալ դեպքում Թովմասովը սոցցանցով խոսել էր ռեալ աղջկա հետ, որն ամենեւին էլ լրտես չի հանդիսացել։ Փաստաբանական թիմը պարզել է այդ աղջկա գտնվելու վայրը, գտել է նրա հասցեն, անգամ՝ լուսանկարը ու ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին, եւ պարզվել է, որ այդ կինն ամենեւին էլ լրտես չէ։ Այսինքն՝ փաստաբաններն արել են քննիչների եւ նախաքննական մարմնի գործը եւ ապացուցել, որ անմեղ մարդուն ապուշ մեղադրանք է առաջադրվել: 

«Դա մի լրիվ ուրիշ դեպք է եղել` այդ տղայի ու մի իքս աղջկա միջեւ հարաբերությունն է եղել, որն այս թեմաների հետ կապ չունի»,- ասում է փաստաբանը։ Մի անգամ` սկզբում, Թովմասովին կալանավորել են երկու ամսով, հետո երկարացրել են կալանքը, ապա խափանման միջոցն են փոխել։ «Հասկացան, որ այս մարդուն չեն կարող սին մեղադրանքով շարունակաբար պահել կալանքի տակ, բայց այս ընթացքում էլի քննություն էր գնում, ինչ-որ հանգամանքներ էին պարզում»,- ասում է փաստաբան Արթուր Հարությունյանը։ Այսինքն՝ մեկուկես տարի մարդուն տանջել են` ինչ-որ մեկի հիվանդ ուղեղի արգասիք մեղադրանքի պատճառով:

Փաստաբանն ասում է, որ եւս մի պաշտպանյալ ունի, որն ամբաստանյալի աթոռին է։ «Գործը դատարանում է։ Այս պահին չեմ կարող մանրամասնել, բայց, իմ գնահատմամբ, նրա մեղադրանքները եւս անհեթեթ են»,- ասում է Արթուր Հարությունյանը։ Փորձառու զինվորական Թովմասովը վիրավորվել է ՀՀ պետական մարմիններից, այդ ամենից զզված, նեղացած՝ չի ցանկացել ծառայել եւ ազատման դիմում է գրել ու հեռացել բանակից։ Հետաքրքիր է, որ գործերը հարուցվում են աղմուկով` մարդկանց աշխարհով մեկ խայտառակում են, բայց կարճվում են սուսուփուս, առանց աղմուկի, եւ ոչ մեկը չի իմանում, որ «հայրենիքի դավաճանը» ոչ թե դավաճան է, այլ իշխանությունների կողմից զրպարտված անձ։ Իրենց սխալները ՀՀ քննչական մարմինները չեն սիրում ընդունել, ներողություն խնդրել, վնասներ փոխհատուցել: Զինվորականներից՝ նույնպես։