Իսրայելի ԱԳ նախարարը մերժել է Բորելի՝ Բրյուսել մեկնելու հրավերը
Իսրայելի արտաքին գործերի նախարար էլի Քոենը մերժել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հրավերը՝ մասնակցելու Բրյուսելում՝ հոկտեմբերի 10-ին կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների արտակարգ հանդիպմանը․
«Քանի դեռ մենք թաղում ենք մեր զոհերին և պայքարում ահաբեկչության դեմ, երբ աշխարհն ակնհայտորեն աջակցում է Իսրայելին, տեսական քննարկումների ժամանակ չկա։ Մենք միայն անզիջում պատերազմի և Պաղեստինի ահաբեկչության դեմ պայքարի ժամանակն ունենք, - Քոենի խոսքերը մեջբերել է նրա մերձակա շրջապատի աղբյուրը: