7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում տեղ գտած քարտեզագրությունը հայտնվել է ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում. նրանք հեգնել են հայերին և գոհ են արդյունքից
7-րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը հայտնվել է ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Նրանք շատ գոհ են արդյուքներից:
Լրատվամիջոցներից մեկը հրապարակել է տեսանյութ, որտեղ դպրոցականը դժգոհում է դասագրքում տեղ գտած սխալ կոորդինացիաներով գծված քարտից:
Vesti.az-ը մասնավորապես նշել է.
«Հայ դպրոցականը փնթփնթում է, որ 7-րդ դասարանի Պատմության դասագրքերում չկա «Արցախ» որպես առանձին սուբյեկտ, այլ կա Ղարաբաղ՝ Ադրբեջանում։ Ավագ ընկերներդ «սխալ» դասագրքերից են սովորել, տղա, բայց քո բախտը բերել է, «կեղծ» պատմություն չես սովորի»,-հեգնել են ադրբեջանցիները: